National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
15.12.2022
Արցախում հումանիտար ճգնաժամ է. Թագուհի Թովմասյանը դիմել է ՄԱԿ-ի, ԵԽ-ի եւ ԵԱՀԿ-ի համապատասխան մարմիններին
1 / 1

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը դեկտեմբերի 14-ին հրատապ գրություններ է ուղարկել ՄԱԿ-ի, ԵԽ-ի եւ ԵԱՀԿ-ի համապատասխան մարմիններին` նշելով.

«Ավելի քան երեք օր է` Ադրբեջանն արգելափակել է Արցախը Հայաստանին կապող միակ կենսական ճանապարհը: Հրատապ գրություններով ՄԱԿ-ի, ԵԽ-ի, ԵԱՀԿ-ի համապատասխան մարմիններին կրկին ահազանգել եմ, որ Արցախի շրջափակման Ադրբեջանի այս հանցավոր վարքագծի հետեւանքով Ստեփանակերտի բժշկական կենտրոնի մի շարք հիվանդների կյանքեր վտանգի տակ են. նրանք Երեւանում հրատապ բժշկական օգնության կարիք ունեն, որը հնարավոր չէ իրականացնել, քանզի Ադրբեջանը շրջափակել է Արցախը: Անհնարին է դարձել սննդամթերքի, դեղորայքի մատակարարումը, բազմաթիվ կանայք, երեխաներ, ծերեր ստիպված են եղել գիշերել դրսում` ցուրտ ձմռան պայմաններում, ինչն անթույլատրելի է, աշխատանքի մեկնած հարյուրավոր մարդիկ զրկվել են ազատ տեղաշարժի իրավունքից եւ չեն կարողանում տուն վերադառնալ»:

Հանձնաժողովի նախագահը միջազգային գործընկերների ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ցուրտ ձմռան պայմաններում Ադրբեջանը կասեցրել է գազամատակարարումն Արցախին, ինչը հումանիտար եւ տնտեսական ահաբեկչություն է, որը հետեւողականորեն կյանքի է կոչվում Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ:

Նա նաեւ ընդգծել է միջազգային կառույցների հրատապ քայլերի անհրաժեշտությունն Արցախի ապաշրջափակման ուղղությամբ, որպեսզի Ադրբեջանի այս անմարդկային վարքագծի հետեւանքով շրջափակված Արցախի ավելի քան 120.000 քաղաքացիներ կարողանան իրացնել իրենց համընդհանուր իրավունքները: «Արցախում իրավիճակը ծայրահեղ է: Անհրաժեշտ են հրատապ քայլեր` ի պաշտպանություն Արցախի խաղաղ բնակչության կյանքի իրավունքի»,- նշել է Թագուհի Թովմասյանը:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am